9–րդ դասարանցիներն այսօր եւ վաղը կարող են բողոքարկել գնահատականները. ԳԹԿ

9–րդ դասարանի կենտրոնացված ավարտական քննության գնահատականները եւ ձեւաթղթերը այսօր արդեն ուղարկվել են այն դպրոցներ

9–րդ դասարանի կենտրոնացված ավարտական քննության գնահատականները եւ ձեւաթղթերը (սքանավորված տարբերակները) այսօր արդեն ուղարկվել են այն դպրոցներ։ Գնահատականները եւ ձևաթղթերի պատճենները աշակերտները կարող են ստանալ դպրոցից։ Այս մասին տեղեկացնում են Գնահատման եւ թեստավորման կենտրոնի ֆեյսբուքյան էջը։

Գնահատականների բողոքարկում աշակերտները կարող են անել այսօր՝ հունիսի 2–ին կամ վաղը՝ հունիսի 3–ին իրենց ուսումնառության դպրոցներում բողոքարկման դիմում գրելով։