Աշխարհի ամենահարուստ 25 ընտանիքները տնօրինում են $1,1 տրլն

Վարկանիշում ընդգրկվել են «հին հարուստները», որոնց ունեցվածքը գոնե մեկ անգամ անցել է սերնդից սերունդ: Ցանկում չեն ներառվել նոր հարստացած ընտանիքները
Ամենահարուստ ընտանիքներ

Bloomberg գործակալությունը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ 25 ընտանիքների վարկանիշը, որոնց ընդհանուր կարողությունը գործակալությունը գնահատել է $1,1 տրլն: 

Վարկանիշում ընդգրկվել են «հին հարուստները», որոնց ունեցվածքը գոնե մեկ անգամ անցել է սերնդից սերունդ: Ցանկում չեն ներառվել նոր հարստացած ընտանիքները, ինչպես նաեւ այն ընտանիքները, որոնց ֆինանսները վերահսկվում է մեկ անդամի կողմից:

Վարկանիշը գլխավորել են Walmart սուպերմարկետների ցանցը վերահսկող Ուոլթոնները: Նրանց բարեկեցության հիմքը դրել է Սեմ Ուոլթոնը, որն իր առաջին խանութը գնել է 1945-ին: Ընտանիքի կարողությունը Bloomberg-ը գնահատել է $151,5 մլրդ:

Նրանց հաջորդում են Չարլզ եւ Դեյվիդ Կոհերը՝ Ֆրեդ Կոհի երկու որդիները, որոնց պատկանում է Koch Industries կորպորացիան: Նրանց ունեցվածքը գնահատվել է $98,7 մլրդ: Ամենահարուստ ընտանիքների եռյակը $89,7 մլրդ-ով եզրափակում են Ֆրենկ Մարսի ժառանգները. վերջինս 20-րդ դարի վերջին հիմնադրել էր քաղցրավենիքի հայտնի Mars Inc. ընկերությունը: 

Ամենահարուստ ընտանիքների առաջատար հնգյակում են նաեւ վան Դամ, դե Մեվիուս եւ Շպելբերխ բելգիական դինաստիաները ($54,1 մլրդ), որոնք վերահսկում են գարեջրի արտադրության Anheuser-Busch InBev ընկերությունը, ինչպես նաեւ Դյումա ընտանիքը ($49,2 մլրդ), որին պատկանում է Hermes նորաձեւության տունը:

Վարկանիշում ներառված 25 ընտանիքներից միայն 3-ն են Ասիայից, իսկ Չինաստանից ընդհանրապես ընտանիքներ չեն ներառվել, քանի որ, ըստ գործակալության, նրանք հարստացել են միայն վերջերս՝ տարածաշրջանում նկատվող «ունեցվածքային բումի» ժամանակ: Այս հարցում, սակայն, գործակալությունն ակնկալում է իրավիճակի փոփոխություն, քանի որ չինացի մագնատները սկսում են ունեցվածքը փոխանցել ժառանգներին:

 

Աղբյուրը՝ Banks.am