Դատավորների հանդեպ հայտնի միջոցառումը, «արցախյան հակահեղափոխությունը», նորից եմ պնդում, շոու էր

Հիմա հետաքրքիր զարգացումներ են սպասվում Միհրան Պողոսյանի հարցում

Քոչարյանի խափանման միջոցը փոխելու առումով գրել էի, որ դա այն գինն է, որը պետք է վճարի Նիկոլը Պուտինի հետ հանդիպման համար։

Ըստ Մատվիենկոյի այդ հանդիպումը այսօր կկայանա։

Դատավորների հանդեպ հայտնի միջոցառումը, այդ թվում նաև Անցումային արդարատության մասին ԱԺ լսումները, «արցախյան հակահեղափոխությունը», նորից եմ պնդում, շոու էր, Քոչարյանի թեման փոխելու ու հանրության ուշադրությունը շեղելու համար, քանի որ Քոչարյանի դեմոնացումն այն չափերի էր հասցվել, որ նման արտակարգ միջոցառումներ էր պետք կազմակերպել։

Հիմա հետաքրքիր զարգացումներ են սպասվում Միհրան Պողոսյանի հարցում։

Ի տարբերություն Միքայել Հարությունյանի, որը Ռուսաստանի քաղաքացի էր ու կա օրենք Ռուսաստանի քաղաքացիներին այլ երկրներին չհանձնելու մասին, որքան հասկանում եմ Միհրան Պողոսյանի դեպքում նման բան չկա։

Կա միջպետական պայմանագրեր արտահանձնելու մասին ու եթե Պողոսյանին քաղաքական ապաստան տրամադրեն, ապա Հայաստանը Ռուսաստանի կողմից հայտարարվում է քաղաքականապես անվստահելի երկիր։ Ավելին, Հայաստանը Ռուսաստանը համարում է կասկածելի քաղաքական ռեժիմով երկիր։ Սա այս պահին դժվար է պատկերացնելը։

Ըստ տրամաբանության մոտ ժոմանակները այս հարցը պետք է լուծում ստանա։ Հակառակ դեպքում ինչ-որ արտակարգ շրդադարձեր են սպասվում երկու երկրների հարաբերություններում։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը: