Արցախում ավտոերթ անող «Սասնա ծռերը» հավաք են կազմակերպել Ասկերան քաղաքում

Ավտոերթի մասնակիցներն այնուհետ ուղևորվել են Հադրութի շրջան

Սասնա ծռեր կուսակցության նախաձեռնությամբ դեպի Արցախի Հանրապետություն կազմակերպված ավտոերթի երկրորդ օրը Ասկերան քաղաքում այսօր՝ մայիսի 26-ին, տեղի է ունեցել հավաք։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Սասնա ծռեր կուսակցությունից։

Ելույթներով հանդես են եկել կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը, կուսակցության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոդուս Վիվենդի կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը։

Վարուժան Ավետիսյանը նշել է, որ բոլորիս պետք է մեկ Հայաստան, իսկ դրան հասնելու համար մենք պետք է փորձենք ամեն ինչ անել հզորոնալու և շատանալու համար։ Առաջին հերթին պետք է վերացնել մաքսակետը և ռոումնինգը։

Հավաքն ընթացել է «միացում» վանկարկումներով։

Ավտոերթի մասնակիցներն այնուհետ ուղևորվել են Հադրութի շրջան։