Փաշինյանի կողմնակիցը հանրահավաքի ընթացքում հրապարակավ սպառնաց քարով ցխել Արցախի նախագահի գլուխը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցների կազմակերպած հանրահավաքն ավարտվեց երթով

 

Երեկ Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստներ կազմակերպած հանրահավաքը՝ հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի եւ  ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ավարտվեց  Արցախի Հանրապետության նախագահի հասցեին հնչեցված սպառնալիքով։

Հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը բռնության կոչերով հանդես եկավ և հայտարարեց, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։

«Նաեւ վերհիշենք Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, որը մի տեսակ մոռացել ենք բոլորս: Նորից հիշեցնենք մեր պահանջները. մենք պահանջում ենք Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ռեժիմի փոփոխությունը նորից ձերբակալման, այսինքն նորից կալանքի:  Ես պատկերացնում եմ, էսօր, որ Բակոյենք եկել են ստեղ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխիք են տվել, կարող ա վաղն էլ տանեք Ղարաբաղ, Արցախ, ասեք չենք տալիս, առանձին հանրապետություն ենք: Կարո՞ղ ա, ըտենց բան անեք: Բայց էտ ժամանակ հաստատ իմացեք, հենց Ղարաբաղի ներսում ձեզ կսատկացնեն, մեր հայրենակիցները Ղարաբաղի,  հանկարծ չփորձեք, նախազգուշացում ա  ձեզ հաշվեք, եթե մտածեք ըտենց բան անեք, չոր կոպիտ պատասխան եք ստանալու: Էտ ժամանակ ոչ մեկ չի կարա ասի, խի եք ժողովրդին ըտենց կոչեր անում, ես առաջինը կլինեմ, որ կոչ կանեմ գնանք ու գլուխները քարով ցխենք: Խոստանում եմ ձեզ»,- հայտարարեց   Ջիվան Աբրահամյանը:

Հանրահավաքի կազմակերպիչները նշեցին, որ հաջորդ հավաքը տեղի կունա հունիսի 3-ին՝ ժամը 19:00-ին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցների կազմակերպած հանրահավաքն ավարտվեց երթով:

Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների,  Ջիվան Աբրահամյանը «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության անդամ է, գրում է news.am: