«Արսենալ»-ն առանց Մխիթարյանի մեկնել է Բաքու

«Զինագործներ»-ի մամուլի ծառայությունը օդանավակայանից և ինքնաթիռի սրահից  լուսանկարներ է  հրապարակել

Մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը:

Այսօր «Արսենալ»-ի ֆուտբոլիստները առանց Հենրիխ Մխիթարյանի մեկնել են Ադրբեջան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի հավաքականի ավագը հրաժարվել էր իր թիմի հետ մեկնել Բաքու:

«Զինագործներ»-ի մամուլի ծառայությունը օդանավակայանից և ինքնաթիռի սրահից  լուսանկարներ է  հրապարակել: