Պարզվել է, թե ինչ են պարտադիր իրենց հետ վերցնում թագավորական ընտանիքի անդամները ճանապարհորդելիս

Բրիտանացի լրագրողներին հաջողվել է պարզել, թե ինչ են միշտ իրենց վերցնում թագուհիները

Բրիտանացի լրագրողներին հաջողվել է պարզել, թե ինչ են միշտ իրենց հետ ճանապարհորդելիս վերցնում թագավորական ընտանիքի անդամները:

Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով բրիտանական աղբյուրը, ողջ տարվա ընթացքում լուսանկարիչները Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին նկատում էին ընդմիջման համար նախատեսված սննդի պլաստիկե տարայով, որը դրված էր լինում մեքենայի մեջ:

Շատերը ենթադրում էին, որ նա ուտելիք է վերցնում երեխաների համար, սակայն վերջերս պարզվել է, որ ուտելիքը նախատեսված է հենց իր համար, և դա պարտադիր է ցանկացած ուղևորության ժամանակ:

Լրագրողների տվյալներով՝ Էլիզաբեթ Երկրորդ թագուհին միշտ իր հետ ծածկոց է վերցնում, իսկ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ոչ մի տեղ չի մեկնում առանց հանքային ջրի: