Ֆրանսիայի իսլամիստների խումբը կասկածվում է Օլանդի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ

Քննության տեղեկատվությամբ՝ փետարի 1-իրվն չորս մարդուց բաղկացած խումբը զննել է Ֆրանսիայի նախագահի նստավայրի մատույցները եւ տեղեկություններ հավաքել պալատի պահպանության համակարգի կազմակերպման, պահակների մասին

Ֆրանսիական հատուկ ծառայությունները կասկածում են իսլամիստների խմբին Ելիսեյան պալատում երկրի նախկին նախագահի դեմ մահափորձի կազմակերպման մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով BFMTV հեռուստաալիքին։

Հեռուստաալիքի տվյալներով, որը վկայակոչում է Ներքին անվտանգության գլխավոր վարչությանը (DGSI), Ստրասբուրգում կալանվածներից մեկի հեռախոսի հիշողության մեջ պահպանվող պատկերների մեջ քննիչները հայտնաբերել են Օլանդի լուսանկարը, որը եղել է երկրի նախագահը 2012-2017 թվականներին։ Քրեագետները պարզել են, որ 16-ամյա կալանվածը այդ լուսանկարները տարածել է իր ծանոթների շրջանում։ Հարցաքննությունների ժամանակ կասկածյալը խոստովանել է, որ նախկին նախագահին մեղավոր է համարում Սիրիային հարվածելու մեջ։

16-ամյա պատանին իսլամիստների խմբից կալանվել է մայիսի 7-ին Ստրասբուրգում։ Ապրիլին այս գործով կալանվել է եւս չորս մարդ։

Քննության տեղեկատվությամբ՝ փետարի 1-իրվն չորս մարդուց բաղկացած խումբը զննել է Ֆրանսիայի նախագահի նստավայրի մատույցները եւ տեղեկություններ հավաքել պալատի պահպանության համակարգի կազմակերպման, պահակների մասին։ Պարզվել է, որ նրանք քննարկել են ահաբեկչությունների ծրագրեր անմիջապես իրավակարգի ծառայությունների ներկայացուցիչների վրա հարձակվելու վերաբերյալ։ Նրանք, մասնավորապես, ծրագրել են գրոհել Օլնե սու Բուա քաղաքի (Փարիզի հյուսիս-արեւելք) ոստիկանությունը։