Ռոբերտ Քոչարյանն ակտիվ հանդիպումների մեջ է, ում է հանդիպել

Քոչարյանը բավականին բարձր տրամադրություն ունի

Կալանքից ազատվելուց հետո Ռոբերտ Քոչարյանը ակտիվ հանդիպումների մեջ է, առաջին այցելուներից են եղել Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Վազգեն Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Իշխան Զաքարյանը եւ այլ, երկրորդ նախագահն ընդունել է նաեւ բոլոր այն փոքր կուսակցությունների ղեկավարներին, հանրային գործիչներինովքեր իրեն աջակցություն են հայտնել։ Նրա շրջապատից տեղեկանում ենք, որ Քոչարյանը բավականին բարձր տրամադրություն ունի, ասել է, որ իր հետագա քայլերի մասին կխոսի հանդիպումներից եւ որոշակի ուսումնասիրություններ անելուց հետո, առայժմ կարծիքներ է լսում: