Հրապարակվել է Ալեքսանդր Ազարյանի հայտարարագրերը

Երեկ սույն դատավորը խիստ բազմանշանակ գրառում էր կատարել՝ գրելով, որ երազ է տեսել, որ ԱԱԾ-ը դիմելու է սադրանքի, իսկ ինքն ու հարազատներն էլ վարչապետի հանձնարարությամբ վերցված են տոտալ հսկողության

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի (Ռոբերտ Քոչարյանի) 2018թ․ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարագիրն այսօր հայտնվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձաց էթիկայի հանձնաժողովի կայքում։ Հայտարարագիրը նա հանձնաժողով ներկայացրել է մայիսի 15-ին։

Անշարժ գույքի կամ մեքենայի թարմացումներ 2018-ին դատավորը չի ունեցել, իսկ 2018-ին էլ ունեցել է 12 միլիոն դրամի դրամական միջոցներ, որոնք տարեվերջին կազմել են 13 միլիոն դրամ։
2017-ին մոտավորապես նույն տվյալներն են գրանցվել, բացառությամբ նրա, որ տարեսկզբին ունեցել է 10 միլիոն դրամ, տարեվերջին՝ 12։

Հիշեցնենք, որ երեկ սույն դատավորը խիստ բազմանշանակ գրառում էր կատարել՝ գրելով, որ երազ է տեսել, որ ԱԱԾ-ը դիմելու է սադրանքի, իսկ ինքն ու հարազատներն էլ վարչապետի հանձնարարությամբ վերցված են տոտալ հսկողության։