Հայկական երկու պետություններում Փաշինյանից բացի պատերազմ հրահրող այլ ուժ չեմ տեսնում

Փաշինյանը իսկապես նման տեղեկություն ունի, որ մեր շուրջը կան դավադիրներ և ոչինչ չի անում, ուրեմն նա հանցավոր անտարբերություն է ցուցադրում

 

Երբ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարում է, որ «դավադիր ուժերը» փորձում են պատերազմ հրահրել Արցախի դեմ, որպեսզի պարտության մեղքը հետո բարդեն ՀՀ իշխանությունների վրա, ինձ մոտ համոզմունք է ստեղծվում, որ նա կա՛մ ստում է, կա՛մ էլ հանցավոր անտարբերություն է ցուցաբերում այն սպառնալիքների հանդեպ, որոնց մասին խոսում է։ Ես հակված եմ առաջին տարբերակին, որովհետև հայկական երկու պետություններում Փաշինյանից բացի պատերազմ հրահրող այլ ուժ չեմ տեսնում։ Ցավոք, այդ գործով զբաղված է հենց ինքը՝ երկրի ղեկավարը, որը Հայաստանում պատերազմի մեղավորներ փնտրելով, հստակ ուղերձ է տալիս Ադրբեջանին, որ կարող եք հանգիստ հարձակվել։

Իսկ եթե Փաշինյանը իսկապես նման տեղեկություն ունի, որ մեր շուրջը կան դավադիրներ և ոչինչ չի անում, ուրեմն նա հանցավոր անտարբերություն է ցուցադրում այդ խնդրի հանդեպ։ Որովհետև այդ նույնի մասին նա խոսում էր մի քանի ամիս և այս ողջ ընթացքում ոչինչ չի արել՝ առկա տեղեկությունը ճշտելու կամ հերքելու համար։

Կից նյութն՝ այստեղ

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից