Մեծագույն ցավ է երբ ազգի առաջնորդներ չեն գիտակցում իրենց մեծացնողներին

Եթե հիշեի` ինչ եմ ասել 10 տարի առաջ, քաղաքականությամբ չէի զբաղվի»,-անվրդով ասաց «հողեր գրաված» նախագահը

2007թ. վերջին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը խախտեց տասնամյա քար լռությունը`«ավազակապետությունը» կազմալուծել-կազմաքանդելու հայտ ներկայացրեց եւ «մեծ ասուլիս» արեց` ծանուցելու, որ գալիս է` հողին հավասարեցնելու իր «բացակայության» ընթացքում Հայաստանում հաստատված «մոնղոլ-թաթարական ռեժիմը», լրագրողներից մեկը փորձառու խառնակչին հարց տվեց՝ 10 տարի առաջ ասում էիք` Սերգո ջան, քանի Ղարաբաղը չենք տվել, լավ չես ապրելու, հիմա՞ էլ եք այդ կարծիքին։

«Եթե հիշեի` ինչ եմ ասել 10 տարի առաջ, քաղաքականությամբ չէի զբաղվի»,-անվրդով ասաց «հողեր գրաված» նախագահը։ Հետո «օրվա կուրսին» համապատասխան`ձեռնոցի պես, փոխեց իր «սկզբունքային դիրքորոշումը» մեզ (բայց հաստա՛տ ոչ իր ու իր ֆանատների) համար կենսական այդ հարցի վերաբերյալ՝ «ոչ մի թիզ»-ից մինչեւ «բա հո Հայաստանը փուռը չե՞նք տալու Ղարաբաղի համար»։ Վերջում վերադարձավ նրան, ինչից սկսել էր, ինչի պատճառով հրաժարական էր տվել` «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»։ Այդ «հաղթողական» դիրքերից մասնակցեց 2012թ. ընտրություններին եւ ջախջախիչ պարտություն կրեց` ընդամենը 1,5 տոկոս ձայն ստացավ...

Հիմա, երբ Փաշինյանին հիշեցնում են, թե ինչ է ասել մի տարի, 6 ամիս, 4 ամիս, երկու ամիս առաջ, այսօ՛ր ինչ է ասում ու անում, ակամա հիշում ես Լեոնարդո Դա Վինչիի թեւավոր արտահայտությունը՝ վա՛տ է այն աշակերտը, ով չի գերազանցում իր ուսուցչին։

Եթե հիշեր` ինչ է ասել 2018-ի ապրիլին, մայիսին, հունիսին, օգոստոսին, դեկտեմբերին, երեք ամիս, երկու ամիս, նույնիսկ երկու շաբաթ առաջ, ձեռաց հրաժարական կտար...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից