Գիտնականները նախազգուշացրել են, որ Լոնդոնն ու Նյու Յորքը կարող են մինչև 2100թ. ջրի տակ անցնել

Վատթարագույն կանխատեսումների համաձայն՝ մթնոլորտում ածխաթթու գազի ներկայիս խտացումը 80 տարվա ընթացքում 5 աստիճանով կբարձրացնի օդի գլոբալ ջերմաստիճան

Ամերիկացի և բրիտանացի գիտնականների՝ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման վերաբերյալ նոր ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ մինչ 2100թ. Լոնդոնն ու Նյու Յորքը կարող են ջրի տակ անցնել, հաղորդում է BBC-ն:

Վատթարագույն կանխատեսումների համաձայն՝ մթնոլորտում ածխաթթու գազի ներկայիս խտացումը 80 տարվա ընթացքում 5 աստիճանով կբարձրացնի օդի գլոբալ ջերմաստիճանը: Նման սցենարը կհանգեցնի համաշխարհային օվկիանոսի մակարդակի՝ 62-238 սմ-ով բարձրացման: Արդյունքում ցամաքի շուրջ 1,79 մլն քառակուսի մետր տարածք, որտեղ 187 մլն մարդ է ապրում, ջրի տակ կանցնի:

Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման հիմնական պատճառը Գրենլանդիայի սառցադաշտերի հալոցքը կլինի: Ըստ կանխատեսումների՝ ամենամեծ վտանգը կսպառնա ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և մի քանի եվրոպական ու ասիական պետությունների, իսկ գլոբալ տաքացումը հսկայածավալ գաղթի պատճառ կդառնա:

Գիտնականներն ընդգծում են, որ իրադարձությունների նման զարգացման հավանականությունն ընդամենը 5% է, սակայն նախազգուշացումներին պետք է լուրջ վերաբերվել և կանգնեցնել գլոբալ տաքացումը:

Սա քաղաքների՝ ջրի տակ անցնելու մասին նախազգուշացման առաջին դեպքը չէ: Վերջերս Նյու Յորքի քաղաքապետը հայտնել էր, որ մեգապոլիսը կարող է արդեն 2050թ.-ին ջրի տակ անցնել: