Նոր իմպլանտը կպաշտպանի կանանց՝ սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ով վարակվելուց

Գիտնականները ստեղծել են կենսահամատեղելի պոլիուրեթանային հեշտոցային իմպլանտ
1

Կանադացի գիտնականները հեշտոցային իմպլանտ են ստեղծել դեղերի թիրախային առաքման համար, որը կարող է նվազեցնել կանանց մոտ ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը:

Նոր մշակումը հիմնված է Քենիայում 1990-ականներին ՄԻԱՎ-ի տարածման ուսումնասիրությունների վրա: Գիտնականները հայտնաբերել են, որ սեքս արդյունաբերության տեղական որոշ աշխատակցուհիներ չեն վարակվում ՄԻԱՎ-ով, թեև պահպանակներ չեն օգտագործում: Հետազոտողները ենթադրել են, որ դրան են հանգեցնում կանանց օրգանիզմում Т-լիմֆոցիտների առանձնահատկությունները:

Բջիջները, որոնք հայտնի են որպես Т-օգնականներ, սովորաբար վարակի համար հիմնական թիրախ են դառնում:

Այդ բջիջների մակերեսին միանալով CD4 սպիտակուցի հետ, ՄԻԱՎ-ը մտնում է բջջի մեջ և քայքայում այն: Հայտնի է, որ ՄԻԱՎ-ը հիմնականում զարգանում է ակտիվացված բջիջներում: Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ այդ կանանց հեշտոցի լորձաթաղանթի շատ Т-լիմֆոցիտներ վիրուսի հետ փոխազդեցության ժամանակ չեն ակտիվանում:

Ուսումնասիրության հեղինակները արհեստականորեն վերարտադրել են գործընթացը. բջիջների ակտիվացման մեխանիզմները ճնշելու համար, նրանք առաջարկել են հիդրոքսիլոքլորոխին օգտագործել՝ մալարիայի դեմ դեղամիջոց, որն ունի չափավոր իմունասուպրեսիվ ազդեցություն:

Նյութը դեղահատերով արագ քայքայվում է օրգանիզմում և չի հասցնում հասնել հեշտոցի լորձաթաղանթին:

Ուստի գիտնականները ստեղծել են  կենսահամատեղելի պոլիուրեթանային հեշտոցային իմպլանտ՝ նյութի կետային առաքման համար:

Նոր դեղը հաջողությամբ փորձարկել են ճագարների վրա: Գիտնականներին հաջողվել է նվազեցնել RLA-DR մարկերների ակտիվությունը, որոնք կապված են T-լիմֆոցիտների և  CCR5 ու CD69 սպիտակուցների «արթնացման» հետ: Հայտնի է, որ CCR գենում մուտացիան մարդուն կայուն է դարձնում ՄԻԱՎ-ի հանդեպ. սրա վրա է հիմնված գենային թերապիայի մեթոդներից մեկը:

Նորույթի ստեղծման մասին հոդվածը հրապարակվել է Journal of Controlled Release ամսագրում:

med.news.am