Պուտինը հրաժարվել է շնորհավորել Զելենսկուն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում երդմնակալության պաշտոնական արարողության կապակցությամբ շնորհավորել կամ զանգահարել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում երդմնակալության պաշտոնական արարողության կապակցությամբ շնորհավորել կամ զանգահարել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին:

Ինչպես նշում է meduza.io կայքը, այս մասին հայտնել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Նախագահ Պուտինը նախագահ Զելենսկիին կշնորհավորի Ուկրաինայի հարավ-արևելքում  հակամարտության կարգավորման գործում առաջին հաջողությունների, ինչպես նաև ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման հարցում  առաջին հաջողությունների կապակցությամբ»,-ասել է Պեսկովը:

Միևնույն ժամանակ նախագահի խոսնակը նշել է, որ չի կարող ասել՝  երբ տեղի կունենան առաջին դրական զարգացումները:

Ավելի վաղ Կրեմլը  նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո հրաժարվել էր Զելենսկիին շնորհավորել հաղթանակի կապակցությամբ: