Քաղաքացիները փակել են Արաբկիրի դատարանի մուտքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ կոչ էր արել  այսօր՝ առավոտյան ժամը 08.30-ին, արգելափակում են հանրապետության դատարանների ելքերն ու մուտքերը

Այսօր՝ առավոտյան ժամը 08.30-ից, քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով փակել են դատարանների մուտքերը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ կոչ էր արել  այսօր՝ առավոտյան ժամը 08.30-ին, արգելափակում են հանրապետության դատարանների ելքերն ու մուտքերը: 

«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,-գրել էր նա: