Սուրճից պատրաստված սկրաբ՝ մարմնի եւ դեմքի համար

Մաշկի մաքրման համար բազմաթիվ կանայք դիմում են սկրաբի օգնության

Մաշկի մաքրման համար բազմաթիվ կանայք դիմում են սկրաբի օգնությանը: Նրանք պատրաստ են կլորիկ գումար վճարել այդ հրաշք կոսմետիկական միջոցի մեկ անոթի համար, որը մեր մաշկը դարձնում է հարթ, երիտասարդ եւ առողջ: NEWS.am STYLE-ն առաջարկում է սրճային հիմքով մարմնի տնական սկրաբի բաղադրատոմս:

Ձեզ հարկավոր են.

1/4 բաժակ աղացած սուրճ;

1 բաժակ դարչնագույն շաքարավազ;

3/4 բաժակ զեյթունի ձեթ;

1 թեյի գդալ մեղր:

Բոլոր բաղադրիչները լավ խառնեք, որպեսզի սկրաբը միատարր զանգվածի տեսք ստանա: Մերսող շարժումներով սկրաբը տարածեք մարմնի վրա: Մի քանի րոպեից այն լվացեք տաք ջրով: Մնացած սկրաբը կարելի է պահել երկու շաբաթ:

Թուլացնող գործողությունների սիրահարներին առաջարկում ենք նաեւ սրճային սկրաբին ավելացնել դարչին՝ դրան հաճելի թուլացնող բույր հաղորդելու համար: