Փաշինյանն ակնկալում է, որ «Գազպրոմը» մինչև տարեվերջ կիջեցնի գազի գինը

Ռուսաստանցի գործընկերները չեն հերքում գնի նվազման հնարավորությունը, նրանք պատրաստ են քննարկել այդ հարցը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ակնկալում է, որ ռուսական գազի գնի վերաբերյալ բանակցությունները դրական ընթացք կունենան, ու «Գազպրոմ» ընկերությունը մինչև տարեվերջ կնվազեցնի գազի գինը Հայաստանի համար։

«Վստահ եմ, որ դա իրական է: Ռուսաստանցի գործընկերները չեն հերքում գնի նվազման հնարավորությունը, նրանք պատրաստ են քննարկել այդ հարցը», – ասել է Փաշինյանը։

Վարչապետն ասել է, որ գազի ոչ խտրական գինը ԵԱՏՄ հաջողության նախապայման է։