Ֆինն ինժեները ցնցուղ ընդունելիս մարմինը լվացող ինքնատիպ սարք է ստեղծել

Մարդու փոխարեն լվանում է նրա մարմինը

Ֆինն ինժեներ Մատտի Պաասոն ցնցուղ ընդունելու համար հատուկ մեքենա է ստեղծել, որը մարդու փոխարեն լվանում է նրա մարմինը:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «մարդալվացիչ» անունը ստացած սարքը հատուկ խոզանակ ունի, որը, պտտվելով մարդկային ձեռքի արագությամբ, մաքրում է ցնցուղի տակ կանգնածի մարմինը, իսկ այն գործարկելու համար հարկավոր է միայն սեղմել համապատասխան կոճակները: 

Պաասոն հույս ունի, որ սարքը կարող է տարեց մարդկանց և վնասվածք ունեցողներին օգնել ավելի ինքնուրույն լինել, սակայն այն հարմար է նաև ծույլերի համար, որոնք ցանկանում են պարզապել կանգնել ցնցուղի տակ և, հնարավորինս քիչ ջանք գործադրելով, մաքուր լվանալ մարմինը:  

Հայտնի է, որ ինժեները սարքի ստեղծման համար 3 տարի է ծախսել: Այն 5300 դոլար արժե, սակայն հայտնի չէ՝ արդյոք սարքն արդեն հասանելի է գնման համար: