ԱՄՆ-ի հետ պատերազմ չի լինի

Համենեին նշել է, որ ԱՄՆ-ն ձգտում է Իրանին զրկել ուժից՝ բանակցություններից բացառելով հրթիռային հզորության եւ Իրանի տարածաշրջանային ազդեցության թեմաները

Իրանի հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Համենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ պատերազմ չի լինի:

Նրա խոսքով՝ ռազմական դիմակայություն չի լինի, քանի որ ո՛չ Իրանը, ո՛չ ԱՄՆ-ն չեն ձգտում պատերազմել, եւ ամերիկացիները գիտեն, որ պատերազմն անօգուտ է:

Համենեին նշել է, որ ԱՄՆ-ն ձգտում է Իրանին զրկել ուժից՝ բանակցություններից բացառելով հրթիռային հզորության եւ Իրանի տարածաշրջանային ազդեցության թեմաները: 

Նան նաեւ ԱՄՆ-ի ներկայիս կառավարության հետ բանակցությունները «թունավոր» է անվանել:

Համենեին հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից սպառնալիքների արդյունքում ԱՄՆ-ի նկատմամբ իրանցիների ատելությունն աճել է 10 անգամ, իսկ Իրանի զինված ուժերը հիմա, առավել քան երբեւէ, պատրաստված են եւ զգոն: