Հռոմում պահանջել են փակել շատ թանկ սրճարանը

Մանրամասներ

1

Հռոմում իրավապաշտպանները պահանջել են փակել Վատիկանի թանգարանների ելքի դիմաց գտնվող սրճարանը, որտեղ զբոսաշրջիկներին երկու համբուրգերի եւ կապուչինոյի համար 81 եվրոյի հաշիվ էին ներկայացնում՝ հայտնում է տեղական Askanews կայքը։

«Սպառողների իրավունքների պաշտպանության միությունը Հռոմում լուրջ տուգանքներ է պահանջել է Caffè Vaticano-ի համար այն բանից հետո, երբ զբոսաշրջիկները, որոնք այնտեղ ճաշել են, համացանցում տեղադրել են 81,4 եվրոյի կտրոնը՝ երկու համբուրգերի եւ երկու բաժակ կապուչինոյի համար»,- գրում է կայքը։

Սրճարանն արդեն վաղուց հաճախորդների համար «տարօրինակ» գներ ունեցողի համբավ ունի, համացանցում համարյա բոլոր արձագանքները նրա մասին բացասական են։ Ճանապարհորդները բողոքում են անհամաչափ գների, վատ կերակուրների եւ նույնիսկ զուգարաններում վճարովի թղթի համար։

«Այս ամենը վնաս է հասցնում Հռոմի վարկանիշին համաշխարհային հանրության եւ զբոսաշրջիկների շրջանում, եւ եթե մեղադրանքները հաստատվեն, լուրջ տուգանքների պետք է ենթարկել եւ փակել»,- ասել են իրավապաշտպանները։

Իտալական սրճարաններն ու ռեստորանները առաջին անգամ չէ, որ ԶԼՄ-ներում բացասական հոդվածների հերոսներ են դառնում։ Ավելի վաղ Ֆլորենցիայում թայվանցի զբոսաշրջիկին ուղեկցող գիդը ոստիկանություն էր կանչել 25 եվրո արժողությամբ պաղպաղակի համար։ Անցյալ տարի ճանապարհորդը Վենետիկի Սան Մարկո հրապարակի սրճարանում 43 եվրո էր վճարել երկու բաժակ սուրճի եւ երկու փոքր շիշ ջրի համար։ Նույն շրջանում ճապոնացի զբոսաշրջիկներին երեք սթեյքի եւ տապակած ձկան համար 1145 եվրոյի հաշիվ էին ներկայացրել։