Էրդողանը զանգահարել է Պուտինին

Կողմերը քննարկել են Սիրիային վերաբերող մի շարք հարցեր

Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են Սիրիային վերաբերող մի շարք հարցեր:

Ռուսական կողմ հայտնում է, որ երկու երկրների ղեկավարները նաև խոսել են երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային օրակարգի մի շարք հարցերի մասին: