Աղցան գեղեցկության և երիտասարդության համար

Համեղ, օգտակար ու հետաքրքիր

Բաղադրիչներ

1. Ավոկադո – 60 գ
2. Լոլիկ – 1 հատ
3. Վարունգ – 1 հատ
4. Ֆետա պանիր – 60 գ
5. Սամիթ – 10 գ
6. Դդմի սերմեր – 1 ճ/գ
7. Քնջութ – 2 թ/գ
8. Կտավատի սերմեր – 2 թ/գ
9. Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ
10. Սև աղացած պղպեղ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

1. Ավոկադոն խորանարդաձև կտրատել:

2. Ավելացնել խորանարդաձև կտրատված վարունգը, լոլիկը և պանիրը:

3. Ավելացնել քունջութը, դդմի և կտավատի սերմերը, մանրացված սամիթը, լցնել ձիթապտղի յուղը: Խառնել և անմիջապես մատուցել: