Վերացրեք բերանի տհաճ հոտը

Սոդան լավագույնս կսպիտակեցնի ձեր ատամները
Բերանի խոռոչ

Ատամների և բերանի խոռոչի առողջությունը չափազանց կարևոր է: Շատ կարևոր է նաև հասկանալ, որ կոկոսի յուղը հրաշալի միջոց է, որն ապահովում է ատամների ու բերանի խոռոչի առողջությունը:

Բերանի խոռոչում ի հայտ եկած բակտերիաներն ու տհաճ հոտը կվերանան, եթե բերանը ողողեք 1ճ/գ կոկոսի յուղով:

Այս յուղը հրաշալի կերպով նաև սպիտակեցնում է ատամները: Այս միջոցն առավել հայտնի է այուրվերդյան բժշկության մեջ:

Կոկոսի յուղի հակամիկրոբային հատկանիշների շնորհիվ  կարող եք նաև կոկոսի յուղով ատամի մածուկ պատրաստել: Պետք է միայն սառը մզման կոկոսի յուղ վերցնել:

Պատրաստման եղանակը

30գ կոկոսի յուղը հալեցնում եք և ավելացնում եք 45գ սոդա: Ամբողջը խառնում եք փայտե գդալով՝ մինչև ատամի մածուկի նման խյուս ստանաք:

Սոդան լավագույնս կսպիտակեցնի ձեր ատամները, մինչդեռ կոկոսի յուղի հակամիկրոբային տարրերը կսպանեն բերանի խոռոչի բակտերիաներն ու բերանում կոկոսի հաճելի համ կթողնեն:

Այս բնական միջոցը չի պարունակում քիմիական տարրեր՝ համեմատած մյուս ատամի մածուկներին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

168.am