Instagram-ը կարգելափակի պատվաստանյութերի մասին ֆեյքերի հեշթեգները

Խոսքը «ապացուցված կեղծ պնդումների» հեշթեգների մասին է

Instagram սոցցանցը կարգելափակի հեշթեգները, որոնց միջոցով պատվաստանյութերի վերաբերյալ ֆեյքեր են տարածվում, հաղորդում է Engadget-ը։

Խոսքը «ապացուցված կեղծ պնդումների» հեշթեգների մասին է։

Նոր քաղաքականությունը կվերաբերի այն հեշթեգներին, որոնք առաջին հայացքից անվանս կարող են թվալ, սակայն իրականում գործածվում են հերքված պնդումների տարածման համար։