Ժողովուրդը չի հասկանում, թե ինչպես է աշխատում մեր բանկային համակարգը, այլապես վաղը հեղափոխություն կսկսվեր

Մարդը մեռնում է այն ժամանակ, երբ դադարում է փոխվել

Ցանկացած մարդ, ով կյանքում մեծ բարձունքների է հասել, միշտ կարող է իրեն շրջապատողներին պատմել իր մտքերը, և նրանցում մեծ իմաստնություն թաքցրած կլինի։

Այժմ ձեր ուշադրությանը կներկայացնենք Հենրի Ֆորդի՝ աշխարհահռչակ հայտնագործողի մտքերը։ Նա գրանցել է 161 գյուտ, ինչպես նաև հանդիսանում է աշխարհով մեկ ճանաչում ունեցող ու տարածված «Ֆորդ» մակնիշի մեքենաների գործարանների տերը։ Հենրի Ֆորդը սկսեց ավտոմեքենաներ թողարկել «ավտոմոբիլ՝ բոլորի համար» կոչի ներքո։

Եվ այսպես՝

1. Անհաջողությունները լինում են վախի, հանգստի, անփութության, կյանքում կոփված չլինելու արդյունքում։

Վախը չեզոքացնելը վստահություն և առատություն է բերում։
Վեր կացեք ու զինվեք, ու թող թույլերը մուրացկանությամբ զբաղվեն։

2. Մարդը մեռնում է այն ժամանակ, երբ դադարում է փոխվել։

3. Եթե դու փայտն ինքնուրույն ջարդես, այն քեզ 2 անգամ կտաքացնի։

4. Լավագույն ընկերը նա է, ով մեզ կօգնի ի հայտ բերել այն լավագույնը, որը թաքնված է մեր հոգում։

5. Էնտուզիազմի առկայության դեպքում դուք կարող եք ամեն ինչի հասնել։ Էնտուզիազմը ձեր աչքերի փայլն է, քայլվածքի նպատակամղվածությունը, ձեռքսեղմման ամրությունը, էներգիայի անհաղթահարելի հոսքը և ձեր գաղափարները կյանքի կոչելու կամքը։ Էնտուզիազմն ընդհանրապես ողջ առաջընթացի անկյունաքարն է։ Միայն նրա առկայության դեպքում է հնարավոր առաջընթաց գրանցել։ Առանց նրա դուք միայն հնարավորություններ ունեք։

6. Որակը ամեն ինչ ճիշտ անելն է, անգամ, եթե ոչ ոք չի նայում։

7. Աշխատանքը և միայն աշխատանքն է ունակ արժեքներ ստեղծել։ Իր հոգու խորքում դա գիտի յուրաքանչյուրը։ Զգուշության հետ համընկնող սկեպտիցիզմը քաղաքակրթության կողմնացույցն է։

8. Յուրաքանչյուր ոք, ով դադարում է սովորել, ծերանում է, և կարևոր չէ՝ այդ մարդը 20, թե 80 տարեկան է, իսկ սովորել շարունակող ամեն ոք մնում է երիտասարդ։
Կյանքում ամենագլխավորն ուղեղը երիտասարդ պահելն է։

9. Եթե ես անեի միայն այն, ինչ մարդիկ ինձնից ուզում են, նրանք մինչ օրս կերթևեկեին կառքերով։

10. Խոչընդոտները վախեցնող բաներ են, որոնք հայտնվում են այն ժամանակ, երբ դուք դադարում եք նայել ձեր նպատակին։

11. Լավ է, որ ժողովուրդը չի հասկանում, թե ինչպես է աշխատում մեր բանկային համակարգը, այլապես վաղը հեղափոխություն կսկսվեր։

12. Թվում է, թե բոլորը փնտրում են դեպի փողը տանող ամենակարճ ճանապարհը ու միևնույն ժամանակ շրջանցում են ամենաուղիղը, այն մեկը, որը դեպի փողն է տանում աշխատանքի միջոցով։

13. Օդը լի է գաղափարներով։ Նրանք շարունակ թակում են մեր գլխի դուռը։ Դուք պարզապես պետք է իմանաք, թե ինչ եք ուզում, ապա մոռանաք դրա մասին ու զբաղվեք սեփական գործով։ Գաղափարն անակնկալ կգա։ Այդպես միշտ է եղել։

14. Ես դա ուզում եմ, ուրեմն դա կլինի։

15. Ծերերը միշտ երիտասարդներին խորհուրդ են տալիս գումար տնտեսել։ Դա վատ խորհուրդ է։ Մի կուտակեք փողը, այն ներդրեք ձեր մեջ։ Ես իմ կյանքում անգամ մեկ դոլար չեմ հավաքել մինչև 40 տարեկան դառնալս։