Սիցիլիայում բնակություն հաստատել ցանկացողները այնտեղ 1 եվրոյով տներ են գնում

Բոլոր լքված տները եղել են քաղաքապետարանի սեփականությունը, որը սկզբնական գին է սահմանել 1 դոլարը՝ նշելով, որ յուրաքանչյուր գնորդ երեք տարվա ընթացքում վերանորոգման վրա պետք է ծախսի առնվազն 15 000 եվրո
Սամբուկա

Արգենտինայից եւ Չինաստանից անշարժ գույք «որսացողները» 16 լքված տներ են գնել սիցիլիական քաղաքում, ինչը տեղական իշխանություններն անվանում են բլրի գագաթին տեղակայված Սամբուկա մեռնող քաղաք «դրական ներխուժում»՝ հայտնում է Thomson Reuters Foundation-ը։

Տների խորհրդանշական գումարով վաճառքը հանրահայտ ռազմավարություն է դարձել է Իտալիայի հարավում լքված քաղաքների համար, որոնցից շատերը պայքարում են ժողովրդագրական ճգնաժամի դեմ։

Հունվարին 1-ական եվրո արժողությամբ 16 քարե տուն է վաճառքի դրվել։ Քաղաքային խորհուրդը հայտարարել է աճուրդի արդյունքների մասին։ Գնորդների թվում ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի եւ Արգենտինայի քաղաքացիներ են։

«Դա ներխուժում էր, սակայն՝ դրական»,- ասել է փոխքաղաքապետ Ջուզեպե Կասիոպոն։

Բոլոր լքված տները եղել են քաղաքապետարանի սեփականությունը, որը սկզբնական գին է սահմանել 1 դոլարը՝ նշելով, որ յուրաքանչյուր գնորդ երեք տարվա ընթացքում վերանորոգման վրա պետք է ծախսի առնվազն 15 000 եվրո, ինչպես նաեւ 5000 եվրո գրավ դնի։

Չնայած նրան, որ տները սարսափելի վիճակում են, նման պահանջարկը բացատրվում է նրանով, որ Սամբուկան ընդամենը 20 րոպեի հեռավորության վրա է ծովից եւ մոտ 1 ժամվա ավտոմեքենայի ճանապարհ է այնտեղից մինչեւ Սիցիլիայի մոտակա օդանավակայան։

Կասիոպոյի խոսքերով, անշարժ գույքը վերջին հաշվով վաճառվում է 1000 եվրոյից եւ 25 000 եվրոյից մի քիչ պակաս գնով։