Երևանում տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը

Այս գիրքն ունենալու է նաև շարունակություն

Մայիսի 12-ին` ժամը 17։00-ին, Կոնգրես հյուրանոցում տեղի կունենա Արցախի Հանրապետության առաջին, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը։

Գրքի բովանդակությունը հիմնված է Ռոբերտ Քոչարյանի կենսագրական փաստերի վրա։ Հեղինակը ներկայացրել է հասարակությանը քիչ հայտնի փաստեր ինչպես իր մանկությունից, այնպես էլ քաղաքական ուղուց՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, թե՛ հետնախագահական ժամանակահատվածի վերաբերյալ։

«Կյանք և ազատություն» գիրքը ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի կյանքի պատմությունը՝ սկսած մանկությունից, մինչև հետնախագահական ժամանակահատված: Գրքում ներկայացված են նյութեր անձնական արխիվներից։

Նշվում է, որ այս գիրքն ունենալու է նաև շարունակություն։