Ոչ հեռատես, սխալ ռազմավարական որոշումների պատճառով մենք ուղղակի հետ ենք շպրտվել. Հակոբ Արշակյան

Եթե ուզում ենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ունենալ, մենք անհրաժեշտություն ունենք ուսումնասիրել նաեւ դրսի շուկաները

Մենք հիմա քարտեզավորում ենք, թե ինչ ներուժ ունենք, տեղական ընկերություններն ինչ ներուժ ունեն թե ենթակառուցվածքների, թե արտադրական կարողություններով: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ կազմելու են ռազմավարական պլան եւ սկսել ինտենսիվորեն ֆինանսավորել ծրագրերը:

Նրա խոսքով, եթե ուզում ենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ունենալ, մենք անհրաժեշտություն ունենք ուսումնասիրել նաեւ դրսի շուկաները եւ արտահանել մեր արտադրանքը:

«Մենք մինչեւ 1998 թվականը ռազմաարդյունաբերական երկրների առաջին 30-յակում ենք եղել մեր կարողություններով: Դրանից հետո ոչ հեռատես, սխալ ռազմավարական որոշումների պատճառով մենք ուղղակի հետ ենք շպրտվել 100-յակից էլ ներքեւ: Դրա հետեւանքով է որ հիմա ունենք ավերված գործարաններ, չունենք մեծ շուկաներ: Բայց ես հավաստիացնում եմ, որ մարդկային ներուժը կա, այդ մադրիկ հիմա գնացել տաքսի են վարում: Նրանց ներուժը պետք է օգտագործվի եւ դրա համար է նաեւ ստեղծվում մեր նոր նախարարությունը»,-ընդգծեց Արշակյանը: