Ճապոնիան ներկայացրել է երկրի ամենաարագ գնացքը

Սլաքի նմանվող գնացքն ունի արծաթագույն կորպուս եւ երկու կանաչ գիծ

Ճապոնիան հինգշաբթի ներկայացրել է Սինկասեն գծերի համար նոր Alfa-X արագնթաց գնացքը, որը ժամում մինչեւ 360 կմ/ժ արագություն կզարգացնի, հաղորդում է  «Իոմուրի» թերթը:

Նրա տվյալներով՝ դա կլինի Ճապոնիայի ամենաարագընթաց գնացքը: Մինչեւ հիմա Սինկանսեն գնացքները ժամում մինչեւ 320 կմ/ժ արագություն են զարգացրել:

JR East երկաթուղային ընկերությունը մտադիր է Alfa-X-ը թեստային ռեժիմում գործարկել Սենդայ եւ Սին Աոմորի կայարանների միջեւ, գնացքն այնտեղ կաշխատի շաբաթը երկու անգամ:

Սլաքի նմանվող գնացքն ունի արծաթագույն կորպուս եւ երկու կանաչ գիծ:

2030-ին նման գնացքները կընթանան Հոնսյու եւ Հոկայդո կղզիների հյուսիսարեւելյան շրջանների միջեւ: