Եվրոպական միությունը, Ֆրանսիան, Գերմանիան եւ Բրիտանիան կոչ են անում երկրներին, որոնք Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի մասնակից չեն, չկատարել գործողություններ, որոնք կարող են մյուս կողմերին խանգարել կատարել իրենց պարտավորությունները: Այդ մասին հայտարարել են եվրոպական երկրների ԱԳ նախարարները եւ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
«Մենք կոչ ենք անում կողմերին, որոնք ԳՀՀԾ մասնակից չեն, ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք խոչընդոտում են մնացած կողմերին լիրարժեք կատարել իրենց պարտավորությունները», - ասվում է նրանց համատեղ հայտարարոթյունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր միջուկային ծրագրի մասին համաձայնագրի շրջանակում «որոշակի պարտավորությունների կատարումը դադարեցնելու» իր մտադրության մասին:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին նաեւ ասել էր, որ բանակցությունների համար 60 օր է տալիս եվրոպական երկրներին: Համապատասխան տեղեկատվությունը փոխանցվել է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային, Չինաստանին եւ Ռուսաստանին:
0Comments