Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Էրդողանը

Թրամփն ու Էրդողանը պայմանավորվել են կոորդինացնել բոլոր գործողությունները
Թրամփ-Էրդողան

Նոյեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացել է հեռախոսազրույց։ Կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում (Իդլիբում, Մանբիչում) տիրող իրավիճակը:

 Ermenihaber.am- ի տեղեկացմամբ Թուրք-ամերիկյան հարաբերությունները ամրապնդելու նպատակով երկու նախագահները վճռականություն են հայտնել ավելի կառուցողական քայլեր իրականացնել:

Իսկ Սիրիայի՝ մասնավորապես Մանբիչի հարցում, Թրամփն ու Էրդողանը պայմանավորվել են կոորդինացնել բոլոր գործողությունները:

Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նախօրեին Թուրքիայի ու ԱՄՆ-ի զինված ուժերը սկսել են համատեղ պարեկապահակային ծառայություն իրականացնել Սիրիայի Մանբիչ քաղաքում:

Քաղաքը նախկինում գտնվում էր տեղի քրդական ուժերի վերահսկողության տակ, որոնց պաշտոնական Անկարան ահաբեկչական համարում:

Հիշեցնենք, որ համատեղ պարեկապահակային ծառայություն իրականացնելու համաձայնությունը ձեռք էր ընթացիկ տարվա հունիսին:

Չնայած ըստ համաձայնության՝ նախատեսված էր, որ Սիրիայի քրդական բոլոր ուժերն են դուրս գալու Մանբիչից, այնուամենայնից քուրդ զինյալների մի մասը առայժմ չի լքել Մանբիչը, ինչն էլ մեծապես անհանգստացնում է Թուրքիային: