ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացրել

Խնդիրն այն է, որ նախկին իշխանությունները դեռեւս հեղափոխությունից առաջ նյութեր են ոչնչացրել, չգիտեմ , թե ինչ նյութեր են ոչնչացվել սակայն կարծում եմ, որ դա հանցագործություն է. ՀՀ վարչապետ

«ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս է ծառայողկական քննություն է գնում: Խնդիրն այն է, որ նախկին իշխանությունները դեռեւս հեղափոխությունից առաջ նյութեր են ոչնչացրել:  Չգիտեմ , թե ինչ նյութեր են ոչնչացվել սակայն կարծում եմ, որ դա հանցագործություն է: Սա ուրվական գործ է: Ես իրավաբան չեմ, բայց կարծում եմ՝ դա հանցագործություն է, քանի որ դրանք իրենց սեփական նյութերը չեն եղել:Այժմ ընթանում է ծառայողական քննություն », - իր մեծ ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: