Չհամեմատեք ո՛չ Ձեզ, ո՛չ մեզ նախկինում այստեղ նստած որոշների հետ. Ալեն Սիմոնյան

Տիկին Զոհրաբյան, այո, ՀՀ-ում նապոլեոններ չկան, չկան նաեւ թագավորներ

«Տիկին Զոհրաբյան, այո, ՀՀ-ում նապոլեոններ չկան, չկան նաեւ թագավորներ: Վստահեցնում եմ՝ անկախ նրանից, թե ինչ կասի պարոն Փաշինյանը, նման նախարարությունները կարող են ղեկավարվել արհեստավարժ նախարարների կողմից: Հասկանում եմ ձեր փորձը, բայց նախկինում ՀՀ-ն այլ տրամաբանությամբ էր ղեկավարվում, հիմա՝ այլ»,- ԱԺ ամբիոնից, անդրադառնալով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու» մասին օրենքին, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Վերջինս նաև ընդդիմադիր գործընկերներին կոչ արեց, այլևս երբեք չհամեմատել իրենց նախկինում ԱԺ-ում նստած որոշ պատգամավորների հետ: