Անթերի գեղեցկություն. Victoria’s Secret-ի նախկին «հրեշտակ» Ռոուզի Հանթինգթոն լուսանկարները

31-ամյա մոդել Ռոուզի Հանթինգթոն-Ուայլթին պնդում է, որ լավ կազմվածք ունենալու հարցում իրեն օգնել է սպորտն ու առողջ սնունդը
Ռոուզի Հանթինգթոն

31-ամյա մոդել Ռոուզի Հանթինգթոն-Ուայլթին իդեալական գեղեցկություն եւ կազմվածք ունի։ Victoria’s Secret-ի նախկին «հրեշտակը» կարողացել է պահպանել գեղեցիկ մարմինը նաեւ երեխայի ծնունդից հետո։ Ինչպես պնդում է մոդելը, լավ կազմվածք ունենալու հարցում իրեն օգնում են սպորտն ու առողջ սնունդը։ Դերասան Ջեյսոն Սթեթհեմի կինը վստահ է, որ խիստ դիետաներն ու սովի մատնվելը երբեք անհրաժեշտ արդյունքի չեն հասցնի, բայց կարող են բացասաբար անդրադառնալ առողջության վրա։ Բոլորովին վերջերս Ռոուզին պատմել է, թե ինչպես է սնվում՝ կազմվածքը պահպանելու համար։

Ջուր

Ռոուզին իր օրը սկսում է մի քանի բաժակ ջրից։ Առաջին բաժակը նա խմում է արթանանալուց անմիջապես հետո, մյուսներն՝ ընթացքում, մի քանի բաժակ հագնվելու եւ դիմահարդարվելու ընթացքում (մոդելը վստահեցնում է, որ առանց դրա տանից դուրս չի գալիս), ինչպես նաեւ նախաճաշից 20 րոպե առաջ։ Ընդհանուր առմամբ, մոդելն ամբոջ օրվա ընթացքում նվազագույնը 8 բաժակ մաքուր ջուր է խմում։

Նախաճաշ

Victoria’s Secret-ի նախկին «հրեշտակի» նախաճաշը միշտ սպիտակուց է ներառում՝  սպանախով ձվաձեղ, եփած ձու եւ այլն։

Ճաշ

Ճաշին մոդելը հաճախ է միս, հնդկահավ կամ ձուկ ուտում։ Մսային ճաշատեսակների հետ Հանթինգթոնն օգտագործում է թարմ բանջարեղեն կամ աղցաններ։ Մոդելը խորհուրդ է տալիս հնարավորինս շատ բանջարեղեն ներառել սննդակարգ։  

Ընթրիք

Ընթրիքին Ռոուզին հաճախ ուտում է թռչնամիս կամ ձուկ, ինչպես նաեւ թեթեւ բանջարեղենային աղցան։ Ճաշի եւ ընթրիքի միջեւ ընկած ժամանակահատվածում նա վիտամիններով հարուստ սմուզիներ է օգտագործում։

Արգելքներ

Մոդելը 2016թ.-ից չի օգտագործում շաքար, լակտոզա եւ գլյուտեն։ Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլին ամբողջությամբ հրաժարվել է նաեւ ալկոհոլից։ Նա պնդում է, որ արգելքի սահմանումից ընդամենը մի քանի ամիս անց ոչ միայն նիհարել է, այլեւ մաշկն ավելի փայլուն է դարձել, լավացել է ինքնազգացողությունը։