Ավելի քան 100 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել

Ավիավթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի

Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 100 չվերթ: Այդ մասին են վկայում «Яндекс.Расписания» ծառայության տվյալները, գրում է gazeta.ru-ն:

Երևանյան ժամանակով ժամը 09.18-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 4 չվերթ, 2-ն էլ չեղարկվել է:

«Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 14 չվերթ, 7-ը՝ չեղարկվել:

«Շերեմետևո» օդանավակայանում էլ հետաձգվել է 75 չվերթ:

 Հիշեցնենք,որ ավիավթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։