Իրական դեպք. Հայկական պատվիրակության բարձրաստիճան պաշտոնյայի արկածները՝ Փարիզում

Տարիներ են անցել այս դեպքից, բայց բարքերը մնացել են
Արամ Կարապետյան

Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իսկական դեպք է.
Հայկական պատվիրակությունը հյուր է Փարիզում կայացած միջոցառմանը: Պատվիրակությունը ղեկավարում է երկրի բարձրաստիճան այրերից մեկը:

Միջոցառման ճաշի ընդմիջման ժամանակ, սեղանին դրված է լինում՝ «պաստայով» (գույնզգույն մակարանով) իտալական սալաթ… Սեղանի շուրջ արդեն նստած են մասնակիցները: Մեր բարձրաստիճան պաշտոնյան խնդրում է իրեն փոխանցեն սալաթը, ձեռքով ընդհանուր ափսեից վերցնում է մակարոնը՝ կծում և՝ «Ես էլ մտածեցի ՝ՄՈԺՈԺ Է» խոսքերով ետ է գցում մնացած կտորը սալաթի մեջ ու ետ հրում …. Վարագույր…

Տարիներ են անցել այս դեպքից, բայց բարքերը մնացել են… ԳԵՂԱԿԱՆ ԲԱՐՔԵՐԸ…»: