Վատ նորություն ունեմ. Այդպիսի մարդիկ ենթարկվելու են պատասխանատվության

Հաջողվե՞ց արդյոք այդ մի խումբ անձանց հանրային կարծիք ձեւավորելու, թե այնուհանդերձ՝ թեկուզ հետհեղափոխական Հայաստանում՝ Նոր Հայաստանում, մեծ հաշվով չի փոխվել այն արժեհամակարգը, որը կար մինչեւ հեղափոխոխությունը. Ռազմիկ Տոնոյան

Ապրիլի 27-ի վայոցձորյան հայտնի միջադեպից հետո. հաջողվե՞ց արդյոք մի խումբ մարդկանց հաստատապես պնդելու այն կարծրատիպի պահպանման անհրաժեշտությունը, որ «գործ տալը» թեկուզ հանուն օրինականության հաստատման, այնուհանդերձ հարիր չէ հայ տղամարդու տեսակին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը:

Նա, մասնավորապես, նշելէ 

«Հաջողվե՞ց արդյոք այդ նույն խումբ անձանց հանրային կարծիք ձեւավորելու, թե այնուհանդերձ՝ թեկուզ հետհեղափոխական Հայաստանում՝ Նոր Հայաստանում, մեծ հաշվով չի փոխվել այն արժեհամակարգը, որը կար մինչեւ հեղափոխոխությունը:

Պատասխանելով վերը նշված առաջին հայացքից հռետորական հարցերին՝ ամենայն ազնվությամբ, անկեղծությամբ եւ բարձր պատասխանատվությամբ ասում եմ . «Վատ նորություն ունեմ». ո՛չ, չի՛ հաջողվել, եւ չի՛ հաջողվելու:

Շարունակելո՞ւ են արդյոք որոշ պաշտոնյաներ եւ պետական այրեր դրսեւորելու անհարգալից եւ ոչ պատշաճ պահվածք հանրության նկատմամբ – ՈՉ, ՉԻ ԼԻՆԵԼՈՒ:

Շարունակելո՞ւ են արդյոք որոշ պաշտոնյաներ խուսափել պատասխանատվությունից՝ չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը – ՈՉ, ՉԻ ԼԻՆԵԼՈՒ:

Շարունակելո՞ւ են արդյոք որոշ պաշտոնյաների հովանու ներքո, հասարակության մեջ քիչ թե շատ ազդեցիկ դիրք ձեռք բերած, տարբեր բիզնեսներ հիմնած անձինք արտոնյալ կարգավիճակ ունենալ – ՈՉ, ՉԻ ԼԻՆԵԼՈՒ:

Շարունակելո՞ւ են արդյոք որոշ համայնքների ղեկավարներ իրենց դրսեւորել որպես «տվյալ տարածքի իշխանիկներ» եւ ամենաթող անօրինականություններ անել – ՈՉ, ՉԻ ԼԻՆԵԼՈՒ:

Կա՞ն արդյոք դեռեւս վերը նշված կատեգորիայի կամ տեսակի անձինք – ԱՅՈ՛, ԿԱՆ:

Ենթարկվելո՞ւ են արդյոք այդ անձինք պատասխանատվության - »ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ»՝ ԱՅՈ՛, ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 27-ին, ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի կողմից, որը հայտնել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սեդրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել: ԲՀԿ-ից հերքել են, թե նման բան է եղել, սակայն ավելի ուշ Բագրատյանը մանրամասներ է ներկայացրել, որ միջադեպի պատճառը եղել է այն, որ փոխմարզպետը երիտասարդներից մեկին ասել է՝ առվի միջից վերցրու գցած «բիչոկը»:

Եթե Սերգեյ Բագրատյանը շարունակի հերքել տեղի ունեցածը, կխնդրեմ տեսանյութը հրապարակել. «Իմ քայլի» պատգամավոր