Իրանը դատապարտել է «ԱՄՆ փորձը՝ ռազմական հեղաշրջում կատարել» Վենեսուելայում

Մենք ակնկալում ենք, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը եւ միջազգային հանրության բոլոր անդամները կդատապարտեն նման հայտարարությունները եւ կգործեն հավուր պատշաճի. ԱԳՆ ներկայացուցիչ

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Վենեսուելայում «ռազմական հեղաշրջում կատարելու ԱՄՆ փորձը» եւ ամերիկյան պաշտոնական անձանց հայտարարությունները լատինամերիկյան երկրի դեմ ռազմական գործողությունների մասին, տեղեկացնում է Tasnim-ը։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբաս Մուսավին ասել է, որ «ուրիշ երկրների դեմ ուժի կիրառման սպառնալիքը միջազգային իրավունքի, մասնավորապես՝ ՄԱԿ Կանոնադրության աղաղակող խախտում է»։

«Մենք ակնկալում ենք, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը եւ միջազգային հանրության բոլոր անդամները կդատապարտեն նման հայտարարությունները եւ կգործեն հավուր պատշաճի»,- հավելելէ ԱԳՆ ներկայացուցիչը։

Ավելի վաղ պետքարտուղար Մայք Պոմպեոն չէր բացառել ռազմական միջամտությունը Վենեսուելայի իրավիճակին՝ «անհրաժեշտության դեպքում»։