8 տարի անց «Բրեշիան» վերադառնում է А Սերիա

A Սերիայի ուղեգիր կարող էր ապահովել նաեւ 63 միավոր ունեցող «Լեչեն», որը հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է հետնապահների թվում գտնվող «Պադովային»

«Բրեշիան» ժամանակից շուտ նվաճել է իտալական Սերիայի ուղեգիր:

B Սերիայի 34-րդ տուրում առաջատար «Բրեշիան» տանը նվազագույն հաշվով հաղթել է «Ասկոլիին» եւ, հավաքելով 66 միավոր, ապահովել նվազագույնը երկրորդ տեղը:

A Սերիայի ուղեգիր կարող էր ապահովել նաեւ 63 միավոր ունեցող «Լեչեն», որը հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է հետնապահների թվում գտնվող «Պադովային»: Երրորդ տեղում գտնվող «Պալերմոն» ունի 59 միավոր:

«Բրեշիան» նախորդ անգամ Իտալիայի ուժեղագույնների լիգայում խաղացել է 8 տարի առաջ՝ 2010/11 մրցաշրջանում: