Թերեզա Մեյը պաշտպանության նոր նախարար է նշանակել

Նա կշարունակի նաև զբաղեցնել կանանց և հավասարության հարցերով նախարարի պաշտոնը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պաշտպանության նոր նախարարի պաշտոնում նշանակել է միջազգային զարգացման հարցերով նախկին նախարար Փեննի Մորդոնթին։

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակին:

«Գերատեսչության նոր ղեկավար է նշանակվել Փեննի Մորդոնթը: Նա կշարունակի նաև զբաղեցնել կանանց և հավասարության հարցերով նախարարի պաշտոնը», - ասվում է վարչապետի գրասենյակի հաղորդագրությունում։

Նշվում է, որ չորեքշաբթի երեկոյան վարչապետ Թերեզա Մեյն աշխատանքից ազատել է պաշտպանության գործող նախարար Գևին Ուիլյամսոնին՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստից ծառայողական տեղեկության արտահոսքի պատճառով: