Տիեզերագնացները արձանագրել են երկնաքարի «բախումը» Լուսնին

Բախումից հետո Լուսնի մակերևույթին ձևավորվել է 15 մետր տրամագծով նոր խառնարան

Իսպանացի տիեզերագնացները արձանագրել են երկնաքարի բախումը Լուսնին։ 45 կգ ծանրությամբ երկնաքարը Երկրագնդի արբանյակի վրա է ընկել 61 հազար կմ/ժ արագությամբ։ Բախումն այնքան ուժեղ է եղել, որ դրա լույսը տեսանելի է եղել անզեն աչքով։

Տիեզերագնացներից Խոսե Մարիա Մադիեդոն բացատրել է, որ եթե այս բախումը չարձանագրվեր արագ տեսախցիկների միջոցով, ապա գիտությունը կդժվարանար մոդելավորել այն, ինչ կատարվում է Լուսնի վրա, երբ երկնաքարն ընկնում է արբանյակի մակերևույթին։

Բախումից հետո Լուսնի մակերևույթին ձևավորվել է 15 մետր տրամագծով նոր խառնարան։ Գիտնականներըը պարզել են, որ բախումից ու պայթյունից հետո երկնաքարի բեկորների ջերմաստիճանը հասել է մինչև 5400 աստիճանի, ինչը համեմատելի է Արևի մակերևույթի ջերմաստիճանի հետ։