Առաջարկվել է վերականգնել Նոտր Դամը 3D տպիչի օգնությամբ

Հոլանդացիների խոսքով՝ գորգուլի արձանը կարելի է վերականգնել մեկ օրում

Փարիզի Աստվածամոր տաճարը կարելի է վերականգնել 3D-տպիչի օգնությամբ։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին գրել է Le Figaro-ն, իր հերթին հղում անելով հոլանդական Concr3De ընկերությունը:

Նշվում է, որ այդպիսի տեխնոլոգիան թույլ կտա արագ վերականգնել տաճարը, նաև շահավետ կլինի ֆինանսապես։

Հոլանդացիների խոսքով՝ գորգուլի արձանը gargoyle-ի արձանը կարելի է վերականգնել մեկ օրում ՝ դրա վրա ծախսելով ընդամենը 2500-ից 5000 եվրո, ինչը մի քանի անգամ էժան է, քան քան արհեստանոցում քարից կտրելը։

Նշվում է, որ ընկերությունը մտադիր է օգտագործել մոխրի, մանրացված կրաքարի, թանաքի և անօրգանական միացությունների խառնուրդը՝ տաճարի մասերի արտադրության համար: