Հղիության շրջանում ալկոհոլը վնասում է պտղի ուղեղը

Հետազոտության շրջանակում սքանավորվել է 40 դեռահասի ուղեղ

Հղիության շրջանում ալկոհոլի նույնիսկ աննշան քանակության գործածումը չափազանց բացասաբար է անդրադառնում պտղի ուղեղի զարգացման վրա:

Սիանի Ցզյաո Տուն համալսարանի (Չինաստան) մասնագետների մասնակցությամբ հետազոտության շրջանակում սքանավորվել է 40 դեռահասի ուղեղը: Փորձարկվողներից 21-ի մայրերը հղիության ժամանակ ալկոհոլ են գործածել, իսկ 19-ի մայրերը սպիրտայինից ամբողջությամբ հրաժարվել են: Պարզվել է, որ խմող մայրերի երեխաների շրջանում կոշտուկավոր մարմնի հետ կապված խնդիրներ են եղել, որը միացնում է գլխուղեղի աջ եւ ձախ կիսագնդերը:

Հետազոտության առաջատար հեղինակ Լին Գաոն նշում է, որ ներարգանդային զարգացման փուլում ալկոհոլի ազդեցությանը ենթարկվող երեխաների մոտ առկա է կոգնիտիվ ունակությունների խանգարման վտանգ: Ընդ որում՝ նշվում է, որ ալկոհոլի անվտանգ չափաքանակ ուղղակի գոյություն չունի: Ավելին՝ ոգելիցը երեխայի ուղեղի վրա բացասական ազդեցություն ունի հղիության ցանկացած փուլում:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Chaos ամսագրում: