Մահացել է ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ Ջոն Սինգլթոնը

12 օր առաջ Սինգլթոնն ինսուլտ է տարել եւ կոմայի մեջ էր Լոս Անջելեսի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում

 

ԱՄՆ-ում կյանքի 52-րդ տարում վախճանվել է ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր եւ սցենարիստ Ջոն Սինգլթոնը: Այդ մասին հայտնել է TMZ հրատարակությունը՝ վկայակոչելով ռեժիսորի ընտանիքին:

Նշվում է, որ 12 օր առաջ Սինգլթոնն ինսուլտ է տարել եւ կոմայի մեջ էր Լոս Անջելեսի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Նրա հարազատների խոսքով՝ Սինգլթոնը կյանքից հեռացել է «խաղաղ, իր ընտանիքի եւ բարեկամների շրջապատում»:

Ջոն Սինգլթոնը հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Փողոցի տղաները», «Կրկնակի ֆորսաժ», «Արյուն արյան դիմաց» կինոնկարները, «Հանցագործությունների ամերիկյան պատմություն», «Կայսրություն» սերիալիները եւ այլ ֆիլմեր: Սինգլթոնն «Օսկար» մրցանակի ամենաերիտասարդ անվանակարգորդն է կինեմատոգրաֆի պատմության մեջ «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում: Նա նաեւ «Օսկարի» է ներկայացվել լավագույն օրիգինալ սցենարի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: