Սինգապուրի իշխանությունները մտադիր են համացանցի օգտատերերի համար սահմանափակումներ մտցնել

Սինգապուրի կատավարությունը ապրիլի 1-ին խորհրդարանին է ներկայացրել օրենքի նախագիծ, որով համացանցում ապատեղեկատվություն տարածելու համար խոշոր չափի տուգանք և քրեական պատիժ է նախատեսվում

Սինգապուրի իշխանություններն ազատ արտահայտման իրավունքը պաշտպանելու և ապատեղեկատվության տարածումը  կանխելու նպատակով համացանցի օգտատերերի համար սահմանափակումներ կմտցնեն, հաղորդում է ՏԱՍՍ գործալությունը՝ Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հարցազրույցին հղումով:

Վարչապետի հարցազրույցը եթեր է հեռարձակվել նույն օրը խորհրդարանում համացանցում ապատեղեկատվության և մանիպուլյացիայի տարածումից պաշտպանության մասին օրենքի նախագծի քննարկման մեկնարկին ընդառաջ:

«Մենք պետք է համապատասխան սահմանափակումներ մտցնենք, որոնք կպաշտպանեն խոսքի ազատությունը և թույլ կտան մարդկանց փոխանակվել տեղեկություններով», - ասել է երկրի վարչապետը՝ չբացառելով այլ երկրների կողմից Սինգապուրի ներքաղաքական գործընթացներին միջամտության հավանականությունը:

«Ես հստակ չգիտեմ՝ որ երկրները կարող են դա անել, սակայն մենք շատ թափանցիկ երկիր ենք համարվում, հետևաբար պետք է նախօրոք պատրաստվենք հնարավոր միջամտություններին»,- հավելել է Լի Սյան Լունը:

Սինգապուրի կառավարությունը ապրիլի 1-ին խորհրդարանին է ներկայացրել օրենքի նախագիծ, որով համացանցում ապատեղեկատվություն տարածելու համար խոշոր չափի տուգանք և քրեական պատիժ է նախատեսվում, ընդ որում՝ տուգանքի չափը կարող է շուրջ 750 դոլարի հասնել, իսկ մեղավոր ճանաչված անձանց մինչև 10 տարվա ազատազրկում կսպառնա:

Օրենքի նախագծի համաձայն՝ համացանցի օգտատերերը նաև կպարտավորվեն համացանցային հարթակներից ջնջել այն տեղեկությունները, որոնք երկրի պետական մարմինները կեղծ կհամարեն: