Դավիթ Ղազարյանը դատարանում է

Մասնակցում է իր վերաբյալ նիստին

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է «Սպայկա» ընկերության սեփականատեր եւ տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանների բերած բողոքի քննությունն՝ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Մենք տեղեկացանք, որ նիստին մասնակցում է նաեւ Դավիթ Ղազարյանը։                                Նշենք, որ նախորդ նիստին պաշտպանները բողոքը ներկայացրել էին մասամբ, իսկ այսօր շարունակելու են ներկայացրել:                                             Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեկան գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։                                                                                                                                                                                                       Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ: