Հայկական ընկերության կոշկեղենը պահանջարկ ունի Բելգիայում, Հոլանդիայում, Ռուսաստանում և Դուբայում

«Կոշիկները պատրաստվում են Հայաստանում, որակը բարձր է։ Դրսի շուկայում հայկական կոշկեղենի պահանջարկն ավելի մեծ է, քան Հայաստանում
AVA-Shoes

Կոշկեղենի արտադրությամբ զբաղվող հայկական  «AVA-Shoes» ընկերությունը ևս իր արտադրանքն է ներկայացնում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության կազմակերպած «ARMENIA EXPO 2016» տասնվեցերորդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումում։

1

Ընկերության ներկայացուցիչ Վիգեն Դոլմողլյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ արտադրում են տղամարդու, կանացի և երեխաների համար նախատեսված բնական կաշվից պատրաստված կոշիկներ. «Կոշիկները պատրաստվում են Հայաստանում, որակը բարձր է։ Դրսի շուկայում հայկական կոշկեղենի պահանջարկն ավելի մեծ է, քան Հայաստանում։ Արտահանում ենք Բելգիա, Հոլանդիա, Ռուսաստան, Դուբայ։ Որակի համեմատ՝ կոշիկների գները նորմալ են. Տղամարդու կեդերը սկսվում են 20 հազար դրամից»։

Հ.Գ. Հայկական ընկերությունների արտադրանքները  կարող ենք ձեռք բերել սեպտեմբերի 16-18-ն անցկացվող ARMENIA-EXPO 2016 ցուցահանդեսի ընթացքում, որն անցկացվում է «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում՝ Հ. Հակոբյան 3 հասցեում (Մերգելյան ինստիտուտի տարածք):

Մանրամասներն ու կոշկեղենի տեսականին՝ 168.am-ի տեսանյութում:

Աղբյուրը՝ 168.am