Renault-ն Nissan ընկերությանը կառաջրկի միասնական հոլդինգային ընկերություն ստեղծել

Ծրագրի համաձայն երկու ընկերությունները հավասար թվով տնօրեններ կնշանակեն հոլդինգի կառավարման համար, որի ղեկավար հավանաբար կնշանակվի Renault նախագահ Ժան Դոմինիկ Սենարը

Ֆրանսիական ավտոարտադրող Renault ընկերությունը ճապոնական Nissan ընկերությանը միասնական հոլդինգային ընկերություն ստեղծելու ծրագիր կառաջարկի, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրին:

Նշվում է, որ տվյալ ծրագիրը երկու ընկերություններին թույլ կտա հավասար պայմաններում գործել:

Ծրագրի համաձայն երկու ընկերությունները հավասար թվով տնօրեններ կնշանակեն հոլդինգի կառավարման համար, որի ղեկավար հավանաբար կնշանակվի Renault նախագահ Ժան Դոմինիկ Սենարը:

Հաղորդվում է, որ առաջարկը նպատակաուղղված է ընկերությունների հետագա  ինտեգրմանը:

Նշվում է, որ ավելի վաղ այս ամիս Renault-ն դիմել էր Nissan-ին նման առաջարկով, սակայն այն մերժվել էր: