Պայթյուն Լուգանսկի հանքում. Կան զոհեր

Ներկա պահին փրկարարական գործողությանը մասնակցում է մոտ 100 մարդ

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության «Սխիդկարբոն» հանքում մեթանի պայթյուն է գրանցվել։ Հանրապետության ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ երեք հանքափոր զոհվել է, եւս 14-ը՝ անհետ կորել։ Ուրբաթ առավոտյան փրկարարներին օգնության են շտապել Ռոստովի մարզի Շախտի քաղաքի լեռնափրկարարները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Մոտ 100 մարդ է գործի դրվել փրկարարական գործողությունում, Յուրեւկա գյուղի մոտ գտնվող «Սխիդկարբոն» հանքավայրում, լրագրողներին տեղեկացրել է Լուգանսկի Հանրապետության ԱԻՆ ղեկավար Եվգենի Կացավալովը։

«Ներկա պահին փրկարարական գործողությանը մասնակցում է մոտ 100 մարդ»,- ասել է նախարարը։

Նա պարզաբանել է, որ աշխատանքները կատարվում են պլանային ռեժիմով. փլուզված հանքերը գազազերծվում են, շարունակվում են անհետ կորածների որոնումները։ Կացավալովն ավելացրել է, որ ներկա պահին արդեն աշխատում է երկու լեռնափրկարարական ջոկատ ՌԴ-ից։

«Շանս միշտ կա, եւ հույսը վերջինն է մահանում։ Մենք հույս ունենք»,- ասել է նախարարը։